Ծանոթություն

Ես  Շառլն  եմ:  Սովորում եմ  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի   դասարանում, ես ուզում եմ մայրենի լեզվի դասը անցնի հետաքրիր և ձանձրալի չլինի : Ուզում եմ սովորել բոլոր տառերը,  վարժ կարդալ, կազմել պարզ և բարդ  բառեր: Ունենալ հետաքրքիր   էքսկուրսիաներ:

Գարուն

IMG_20200304_140713

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,

Գարունըայնպե՛ս պայծառ է կրկին.

— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Մայրենիի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանում ես ծանոթացել եմ Պաուլո Կոելիոյի, Նադեր Էբրահիմի, Ղազարոս Աղայանի, Համո  Սահյանի, Ավետիք Իսահակյանի, Կոմիտասի ստեղծագործություններին:

Մայրենիի  դասին գրել եմ բառեր, բառակապակցություններ, նախադասություններ, կատարել հանձնարարոթյուններ նշված տառը գտնելու, ընդգծելու հետ կապված,  արտագրել, գրել թելադրված տառեր, կազմել բառեր, սովորել մեծատառերը և փոքրատառերը, տառերը մուտքագրելեմ համակարգչով:

Տնային աշխատանք

1.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

Միսս Բինիին շատ խիստ և չար ուսուցչուհի էր,  իսկ  իմ ուսուցչուհիներրը հոգատար են,  բարի, ներողամիտ, համբերատար:

2.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

  Ես կարծում եմ Ջիմը կսիրի դպրոցը, իր ընկերներին և շուտ կհարմարվի դպրոցական կյանքին:

Եղիշե Չարենց «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»

IMG_20190402_130425.jpgԳիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ Ղազարոս Աղայան

Image_2831

Մարտը տալիս է ձնծաղիկ,

Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։