Ամառային ճամբար.. Օր տասներորդ

Օրը սկսվեց կավագործությամբ: Ես շատ եմ սիրում կավով աշխատանքը: Երկրորդ և երրորդ դասաժամերին կատարեցինք տարբեր մաթեմատիկական աշխատանքներ: Չորրորդ դասաժամին ամփոփեցինք մեր ամբողջ ճամբարային գործունեությունը: Ունեցանք հետաքրքիր քննարկումներ: Իսկ հինգերորդ դասաժամին մի քիչ մարզվելուց հետո, հրաժեշտ տվեցինք միմյանց` լավ հանգիստ մաղթելով:

Ամառային ճամբար.. Օր ութերորդ և իններորդ

Քանի որ մեր ջոկատը ճամփորդում էր, մենք միացանք Անի ժամհարյանի ճամբարային ջոկատին: Մասնակցեցինք կազմակերպվող խաղերին, ունեցանք բովանդակալից և հաճելի օրեր: Եվ ամենակարևորը ձեռք բերեցինք նոր ընկերներ:

Ամառային ճամբար.. Օր վեցերորդ

Առաջին դասաժամին ունեցանք քննարկումներ մեր ջոկատավարի հետ: Երկրորդ դասաժամին աշխատեցինք կավով: Երրորդ դասաժամին շատ հետաքրքիր մաթեմատիկական խաղ խաղացինք` լուցկու փայտիկների օգնությամբ: Չորրորդ դասաժամին գնացինք պարի, իսկ օրվա ավարտին ամփոփեցինք մեր աշխատանքները:

Ամառային ճամբար… Օր հինգերորդ

Այսօր մեր ճամբարի հինգերորդ օրն է։ Մենք քաղաքային երթուղայինով գնացինք Ծիծեռնկաբերդ հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Դրանից հետո մենք քայլեցինք դեպի Թումանյանի անվան այգի: Այգում նախաճաշելուց հետո, շատ տարբեր խաղեր խաղացինք խաղահրապարակում։ Ունեցանք շատ գեղեցիկ օր:

Ամառային ճամբար.. Օր չորրորդ

Այսօր մեր ճամբարի չորորդ օրն է:ՆՔանի որ այսօր երեխաների պաշտպանության օրն է` մենք՝ գնացինք ֆիլմ դիտելու: Ճանապարհին մաքրեցինք աղբը: Եկեղեցու բակում խաղացինք և գնացինք ֆիլմ դիտելու: Ընտրեցինք «Անին ու Դանին» շատ հետաքրքիր և ուսուցողական ֆիլմը: Ֆիլնի ավարտից հետո գնացինք Mr. Gyros: Հետո զբոսնելով վերադարձանք դպրոց:

Ամառային ճամբար.. Օր երրորդ

Այսօր մեր ճամբարային օրը անցկացրեցինք Անի Ժամհարյանի ջոկատի հետ: Ունեցանք հաճելի օր,, սարալանջում կատարեցինք մաքրման աշխատանքներ: Մասնակցեցինք պարի դասաճամին և օրվա ավարտին ունեցանք խաղ-քննարկումներ:

Ամառային ճամբար .. Օր երկրորդ

Այսօր մեր Ամառային ճամբարի երկրորդ օրն է: Առաջին դասաժամին շատ հետաքրքիր առաջադրանք կատարեցինք։ Առաջադրանքի նպատակը` առանց ձեռքը թղթից կտրելու տրված պատկերը ստանալն էր: Երկրորդ դասաժամին Կարինե Պետրոսյանի հետ ունեցանք շատ հետաքրքիր քննարկումներ վանքերի, խաչքարերի և նրանց շուրջ քննարկվող առասպելների մասին: Երրորդ դասաժամը մարմնամարզությանը թենիս խաղացինք: Չորորդ և հինգերորդ դասաժամերին թելերից թևնոցներ պատրաստեցինք: Ունեցանք հաճելի ևՇարունակելՇարունակել կարդալ “Ամառային ճամբար .. Օր երկրորդ”

Ամառային ճամբար.. Օր առաջին

Այսօր մեր Ամառային ճամբարի առաջին օրն էր։ Ես ընտրել եմ Լիանա Հակոբյանի ( Մաթեմատիկայի ) ճամբարի ջոկատը։ Առաջին դասաժամին մենք քննարկեցինք 2 շաբաթվա ճամբարյան նախագծերը և ճամբորդությունները: Երկրորդ դասաժամին մենք բաժանվեցինք թիմերի և մաթեմատիկական առաջադրանքներ կատարեցինք: Երրորդ դասաժամին մենք ծանոթացանք Ֆիբոնաչիի թվերին: Չորրորդ դասաժամին մենք գնացինք պարի դասի։ Պար դասին մենք խաղ խաղացինք, որի անունըՇարունակելՇարունակել կարդալ “Ամառային ճամբար.. Օր առաջին”

Զվարճալի օր ընկերներիս հետ

Մենք այսօր գնացինք «Չեբուրաշկա» ֆիլմը դիտելու։ Բյաց նախքան ֆիլմի դիտելը մենք գնացինք Եկեղեցի և 20 րոպե խաղացինք եկեղեցու մոտ գտնվող խաղահրապարակում։ Ֆիլմը շատ հետաքրքիր և զվարճալի էր։ Ֆիլմից հետո, ուղեվորվեցինք դեպի « mr gyros »։

Բացահայտել տիեզերքը

Առավոտը մենք անցանք ընկ․ Նունեի ջոկատի ստեղծած թեստը (իմ թիմը 2-րդ տեղն էր)։ Ապա նշեցինք հին նոր տարին: Ժամը 11։00-ին մենք շարժվեցինք դեպի պլանետարիում։Այնտեղ մենք 3D ֆիլմ էինք դիտում տիեզերքի մասին։

Մենք հոգատար ենք

<<Մենք հոգատար ենք>> նախագծի շրջանակներում դասընկերներս ընկեր Արմինեի օգնությամբ իմ համար խաղ-հանձնարարություններ էին կազմել: Ես սիրով մասնակցեցի բոլորի մտածած խաղերին: Մինչ այդ ընկերներս հանձնարարությունների փաթեթ էին կազմել: Իմ մոտ ավելի հեշտ ստացվեց թղթային տարբերակով հանձնարարությունների կատարումը: Ինձ դուր է գալիս, երբ ընկերներս հոգատար են: Ես ի պատասխան ժպտում եմ և շատ բարձր տրամադրություն փոխանցում:

Design a site like this with WordPress.com
Get started